«Փաստ» օրաթերթը գրում է. «Այսպես կոչված՝ «գաղափարախոսական ուղերձը», որով Փաշինյանը օրերս հանդես եկավ, քաղաքագետների ու փորձագետների մեծամասնությունը բնորոշեց որպես Ալիևի ներկայացրած հակահայկական ևս մեկ պահանջ (փոխել ՀՀ Սահմանադրությունը) կատարելու պատրաստակամության մասին հայտարարություն: Բայց դա չէ միայն հարցը: Փաշինյանը դրանից հետո կառավարության նիստում մեկ այլ հարցի մասին խոսելիս, իբր թե հեգնելով, ասել էր. «Փորձագիտական հանրությունն իմ այս ելույթը կվերլուծի ու այսօր երեկոյան կտեսնենք, թե էլ ինչ ծախեցինք, էլ ինչը տվեցինք, ում հետ ինչ դավադրություն եղավ, սա որ արտաքին ուժի կողմից պարտադրված պահանջ է»: