Տնային կալանքում գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի գաղափարախոսական ուղերձին. ««Ես դավաճան չեմ, ես «գաղափարախոս» եմ». սա էր մոտ մեկ ժամվա ընթացքում Նիկոլը փորձում լցնել մեր գանգատուփերի մեջ, թեպետ իրականում այդ զազրելի՝ իր բովանդակությամբ եւ փնթի՝ իր փաթեթավորմամբ կուտը ավելի շուտ մոխրագույն (գորշ) գայլի 14 երանգների մասին էր։ «А теперь я Наташа» մասկարադը չի աշխատում, քանզի գլխաշորի տակից ակնբախ են «Գյուլչատայի» դիմագծերը։ Այս հակահայկական օպերացիան վաղուց էր տեսանելի, եւ միայն ընթացիկ ամսվա մեջ երկու անգամ դրան անդրադարձել եմ՝ տարբեր ձեւաչափերով։