Պիտի խոստովանեմ, որ Արցախի անկումից հետո աշխատում էի ընդհանրապես չլսել ազգային պատուհասի որևէ ելույթ, սակայն այս անգամ, երբ պաթոլոգիկ ստախոսության համամարդկային խորհրդանիշն իր մարտնչող տգիտությամբ փորձեց խարխլել իմ մասնագիտության աքսիոմատիկ ճշմարտությունների հիմնաշարը, որոշեցի անդրադառնալ այս թրքահպատակների նոր քաղաքական աղանդի տասնչորս «պատվիրաններից» ամենավտանգավորներին՝ մնացյալը թողնելով քաղաքագետների քննարկման դաշտում։ 1․ Առաջին կետով սուլթանի դրածոն փորձում է նույնականացնել Հայրենիք և պետություն հասկացությունները՝ Հայրենիքը կաղապարելով 29743 քառակուսի կիլոմետր տարածքում։ Չեմ ցանկանում անդրադառնալ այն հարցին, թե որտեղից է այդ թիվը հնարած։ Պարզապես պիտի նշեմ, որ այս տարիներին մեր ինքնիշխան տարածքը փոքրացել և շարունակում է փոքրանալ ազերական ցեղապետության օգտին։ Շարունակելով իր այս զավեշտալի մոդելի նկարագրությունը՝ զավթիչը հրավիրում է ՀՀ քաղաքացիներին դառնալ պետության հիմնադիր, մինչդեռ՝ յուրաքանչյուր բանական մարդ սրա ասածից հասկանում է հետևյալը․