Նոր կարդացի, որ անգաղափար մեկը փորձելու է մի քանի ժամից ինչ-որ «գաղափարական» ուղերձով դիմել հանրությանը։ Եկեք հասկանանք ասվածի տրամաբանությունը․ մի անձնավորություն, ով իշխանության գալու հենց սկզբում հայտարարեց, որ որևէ քաղաքական գաղափարախոսության՝ «իզմ»-ի կրող չէ, այժմ փորձելու է խոսել գաղափարաբանական արժեքներից։ Նիկոլը բազմիցս ապացուցել է, որ չունի արժեքաբանական ու գաղափարական սկզբունք, գոնե այնպիսի, որն աղերս ունենա հայկական օրակարգի հետ։ Հիմա նա փորձելու է անհասկանալի դարձվածքներով ու կեղծ պնդումներով մարդկանց համար ստեղծել արհեստական օրակարգ։