«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շարունակում է թիրախավորել «Ժողովուրդ» օրաթերթին եւ հիմնադիր Թագուհի Թովմասյանին: Խորհրդարանի խոսնակը 2 օրը մեկ պարբերականությամբ հիշում է մեր օրաթերթը: Անունը դրել է «Մամուլի տեսություն» բայց թիրախում «Ժողովուրդ» օրաթերթն է եւ Թագուհի Թովմասյանը: Իհարկե, իր դե յուրե զոքանչին պատկանող «Հրապարակ»-ին էլ է հիշատակում, բայց առանց ղեկավար Արմինե Օհանյանին թիրախավորելու եւ վիրավորելու: