Նիկոլ Փաշինյանը այդպես էլ «Level Up» չարեց՝ կեղծ հոդվածներ գրող լրագրողից չդարձավ պետական գործիչ: Նիկոլ Փաշինյանի մյունխենյան այցը հերթական անգամ ցույց տվեց նրա «ֆեյսբուքյան դիվանագիտության» էությունը. տասնյակ հանդիպումների վերնագրեր, բայց առանց որևէ շոշափելի քաղաքական, անվտանգային կամ դիվանագիտական արդյունքի։ Հանդիպումներ Անտոնիու Կոշտայի, Օլաֆ Շոլցի, Անդերս Ֆոգ Ռասմուսենի, Յոնաս Գահր Ստյորեի, Նեչիրվան Բարզանիի, Անդրեյ Պլենկովիչի, Ֆերիդուն Սինիրլիօղլուի, Ալեքսանդր Ստուբի, ինչպես նաև մի շարք եվրոպացի այլ պաշտոնյաների հետ… Բայց ի՞նչ փոխվեց Հայաստանի դիրքում։ Ոչինչ։