«Մյունխենի անվտանգության համաժողովը գրեթե ամբողջությամբ եմ նայել։ Վենսի ելույթն այդ իմաստով պատմական է։ Մեզ համար որևէ նոր բան չասաց, ասաց այն, ինչ տարիներ շարունակ խոսվում է` առնվազն ՀՀ-ի օրինակով, թե ինչքան երկդիմի, ցինիկ, երկերեսանի, անժողովրդավար, իրականում լիբերալ ֆաշիզմին ձգտող է այսպես կոչված լիբերալ ժողովրդավարության ներկայիս դրածո Նիկոլ Փաշինյանի ռեժիմը»,-իր գործով դատական նիստի հետո լրագրողների հարցերին ի պատասխան ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Մյունխենում ելույթին։ Ըստ նրա՝ Վենսն ասաց, որ աշխարհում է այդպես․ «Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը զրկվելու մեծ հնարավորություն ունի իր աշխարհաքաղաքական հովանավորներից՝ առնվազն Ամերիկայում։ Բայց այստեղ շատ կարևոր է իներցիան