Տեսնես ի՞նչ էին մտածում կամ զգում իշխող ուժի վերնախավի ներկայացուցիչները Մյունհենի անվտանգության համաժողովում ԱՄՆ փոխնախագահի ելույթի ժամանակ, երբ վերջինս խոսում էր ժողովրդավարությանը ոչ հարիր պրոցեսների մասին, գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Վերջինիս խոսքի հիմքում շատ կառավարությունների` ազատ խոսքը սահմանափակելու, մարդկանց բռնաճնշումների ենթարկելու և ԶԼՄ-ներին ճնշելու մասին էր: Հայաստանում դա արտահայտվում է ընդդիմախոսներին վարկաբեկելու, շինծու քրեական գործերով ճնշելու, շատերի դեպքում` ազատությունից զրկելու գործողություններով: