Ադրբեջանում վերջին տասնամյակում էլիտան խիստ փոփոխություններ է կրել, որում մեծ դեր ունի Ալիևի կինը և Թուրքիայի իշխանությունը։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Ադրբեջանը շտապում է միջանցքային տրամաբանությամբ Նախիջևանի հետ կապ ստանալու հարցում ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանի իշխանությունը նրանց համար նախապայմաններով խոսելու և օրակարգ թելադրելու հնարավորություն է ստեղծել, այլ որ Նախիջևանի վրա ազդեցության և ինչու չէ` վերահսկման առումով լուռ, իսկ երբեմն` երևացող, պայքար է ընթանում Թուրքիայի ու Իրանի միջև: Վերջին 10-15 տարիների ընթացքում Թուրքիան խորը ինտեգրացիոն ծրագրեր է իրականացնում Նախիջևանում` մշակութայինից մինչև զինված ուժեր: