ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ ««Ուկրաինան և Եվրոպան պետք է մասնակցեն ցանկացած բանակցությունների՝ կապված Ուկրաինայում պատերազմի ավարտի հետ»: Եվրոպական մի շաք երկրների արտգործնախարարներն այսօրվա հայտարարութամբ պատրաստակամություն են հայտնել նաև ուժեղացնել աջակցությունն Ուկրաինային՝ պաշտպանելով նրա անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Երեկ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի վերաբերյալ հեռախոսազրույցով արձանագրվել էր պատերազմը դադարեցնելու և խնդիրները լուծելու երկկողմ ցանկությունների և պատրաստակամության մասին: