Նախարարությունը՝ ընդդեմ նախարարի՞. «Ժողովուրդ»

article-image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ֆիասկոն (հիշեցնենք՝ ապահովագրությունը պետք է ներդրվեր դեռեւս 2023 թվականին, ապա 2024 թվականի հուլիսին, ապա 2025 թվականի հունվարի մեկից) մինչեւ հիմա ներդրված չէ: Բացի այդ, չհիմնավորված եւ անարդյունավետ «բարեփոխումները», պետական պատվերի հետ կապված անվերջանալի եւ խորացող խնդիրները, առողջապահական համակարգի նկատմամբ հանրային ուժգնացող դժգոհությունները խառնաշփոթ են առաջացրել համակարգում: Ի հավելումն այս ամենի` «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարությունում ձեւավորվել են լարված հարաբերություններ հենց կառավարող խմբի ներսում։ Նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, ի տարբերություն Ավանեսյանի, առողջապահության համակարգի հնաբնակներից է (նա առողջապահության նախարարությունում բաժնի պետ էր դեռեւս ՀՀԿ-ական Դերենիկ Դումանյանի նախարար եղած ժամանակ), շատ ավելի զգուշավոր բազմաթիվ հարցերում՝ քան Ավանեսյանը։ Լենա Նանուշյանն աստիճանաբար նվաճում է նախարարությունը՝ իր մտերիմներին տարբեր պաշտոնների նշանակելով եւ տարբեր մեթոդներով ազատվելով անձամբ իր նկատմամբ ոչ լոյալ տրամադրված կադրերից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն