«Իրավունք» թերթը գրում է. «2014թ. հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի նիստի սկզբում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց ղժղժալ, թե իբր նախորդ օրը հայ-ռուսական պատգամավորական ակումբի քննարկման ժամանակ հնչել են ինչ-ինչ վիրավորական արտահայտություններ. «Տիկնայք եւ պարոնայք, երեկ անթույլատրելի իրադարձություն է տեղի ունեցել Հայաստանի խորհրդարանում, ռուսաստանցի լրագրող Դմիտրի Կիսիլյովը հայ-ռուսական խորհրդարանական ակումբի նիստի ժամանակ անհարգալից տոնով եւ ենթատեքստով հայտարարություններ է արել ՀՀ-ի, հայ ժողովրդվի նահատակների եւ հայոց լեզվի հասցեին։ Ես կարծում եմ, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պետք է քննարկի Դմիտրի Կիսիլյովի ՀՀ տարածքում... անցանկալի անձ հայտարարելու մասին հարցը»։