«Փաստ» օրաթերթը գրում է. «Անզեն աչքով էլ նկատելի է, որ Նիկոլ Փաշինյանը ցայտնոտի մեջ է: Ու դա ամենից առաջ ակնհայտ է նրա իսկ հրապարակային ցուցադրական պահվածքից ու սոցցանցային հիպերակտիվությունից: Նրան, երևի թե, թվում է, որ լրահոսում ինքը «քչություն է անում»: Ու, թերևս, ձգտում է 7/24 ռեժիմով ակտիվության: Ակնհայտ է նաև, որ Նիկոլ Փաշինյանը իր մերձավորներից ու թիմակիցներից ոչ մեկին չի ուզում թողնել այդ «սև գործը», ավելի ճիշտ՝ չի էլ վստահում ու ամեն ինչ, ինչպես ասվում է, ինքն է անում. ձվածեղից մինչև ցուցադրաբար ավտոբուս նստելը (իջնելը):