«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում ներքին որոշում ունեն՝ որեւէ կերպ չանդրադառնալ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի նորաստեղծ կուսակցությանն ու նրանց կոչերին: Գրել էինք, որ հրահանգվել է անգամ խորհրդարանական հարցուպատասխանի ֆորմատում չպատասխանել երբեմնի կուսակիցների հարցերին կամ ձեւական պատասխաններ տալ` լղոզելով նրանց հարց-դիտարկումները։ Այդուհանդերձ, Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը որոշել են «Տերն ու ծառան» հեքիաթի օրինակով նյարդերի պատերազմ մղել։