Ներհայաստանյան քաղաքական դիսկուրսում գնալով ավելի են խտանում գույները, որոնցով Նիկոլ Փաշինյանը փորձում է, առանց այն էլ պառակտված ու բևեռված հասարակության շրջանում, ավելի խորացնել գոյություն ունեցող անդունդը։ Փաշինյանը, լինելով դասական մանիպուլյատոր, տիրապետելով մարդկանց զգացմունքայնության ու նուրբ լարերի վրա խաղաղալու «տաղանդին», կարողանում է փայլուն կատարել իր առաջ դրված խնդիրը՝ ծառայելով թուրքական օրակարգին, թուլացնել ու կազմաքանդել հայկական արժեհամակարգը։ Ատելության, իր կողմից հակապետական քայլերի նոր չափաբաժինը, նա օրերս հերթական անգամ տիրաժավորեց՝ Ցեղասպանության հանգամանքը կասկածի տակ դնելու, թեման «խորքային ուսումնասիրելու», «դրանց պատճառները հասկանալու», ինչպես նաև «44-օրյա պատերազմի միջոցով անկախություն ունենալու» մասին ցնդաբանական թեզերն առաջ բերելով։ Նշավածի մասին տեղեկատվական դաշտում բազում անդրադարձներ ու փաստական հակադարձումներ եղան, որոնք, սակայն, ոչ Փաշինյանին, առավել ևս նրա մանկուրտների թիմին, չեն հետաքրքրում, նրանք այսօր, այս «աշխարահաքաղաքական փոթորիկում» ունեն մի խնդիր՝ ամեն գնով պահել իրենց իշխանությունը։