Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի կինը` Աննա Հակոբյանն օրերս հայտարարեց, որ իր սկսած կրթվելը նորաձեւ է արշավի շրջանակներում կազմակերպելու են TED-Talk-եր, որոնց հրավիրելու են մասնակցելու տարբեր մարդկանց: Նշենք, որ սա ամերիկյան ֆորմատ է, որի ժամանակ բանախոսները թեմատիկ զրույցներ են վարում լսարանի հետ։ Առաջին հյուրը կլինի իր ամուսինը` Նիկոլ Փաշինյանը։