Նարեկ Թադևոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ոչ վաղ անցյալում՝ 2012 թվականին, ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Երևան են ներկրվել շուրջ 249 միավոր չինական «Հայեր-բաս» մակնիշի (ժողովրդական լեզվով ասած մանուշակագույն) ավտոբուսները: Երևան համայնքն ունենալով ներկայիս համայքային բյուջեից կրկնակի կամ, եթե ոչ եռակի անգամ ավելի քիչ բյուջե, քննարվող ավտոբուսները ներկրել է համայնքային բյուջեից ծախսելով 0 դրամ: Այսինքն ոչ թե Երևան համայքը նոր վարկ է վերցրել կամ քաղաքացիների համար որևէ բան է թանկացրել դրանց վճարման համար, այլ հակառակը՝ դրանք ձեռք են բերվել ԱՆՎՃԱՐ: