Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից «գրողի ծոցն էր» ուղարկում թուրքական նախապայմանները, իսկ կապիտուլյանտը Հայաստանը դարձնում է «էրմենիստան»։ Թուրքիայի տակ ապրել ցանկացող կապիտուլյանտների ռեժիմին հիշեցնեմ դեռևս 1993-ի ամռանը թուրքերի նախկին վարչապետ Էջևիթի խոսքերը. «Թուրքիան ի վիճակի է Նախիջևանի ու Ադրբեջանը միացնող միջանցք բացել ` օդային գործողությունների միջոցով։ Միայն այս ձևով կարելի է հավասարակշռել կորուստները ԼՂ-ում։ Միայն այս ճանապարհով կարելի է համոզել Հայաստանին արդարացի համաձայնության գալ Ադրբեջանի հետ»։