«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Համընդհանուր հայտարարագրման նպատակն ու իմաստը անհասկանալի է անգամ իշխանական ՔՊ խմբակցության պատգամավորներին: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ-ում արձանագրեց, որ իշխանական պատգամավորները խիստ անտեղյակ հարցեր են հնչեցնում: Նիկոլ Փաշինյանը իր վերջին ասուլիսում ասաց, որ նոր հարկ չի ավելանա հայտարարագիր լրացնելու արդյունքում, ավելին՝ հետո կստանաք 100 000 դրամ։ Իսկ չլրացնելու դեպքում սպառնալիքը 100 հազար դրամից զրկվելն է։ ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, խոսելով հայտարարագրերի լրացման մասին, խնդրեց բացատրել. «Ո՞րն է ձեր հեշտացումը, ինչի՞ ավելի պարզ չենք անում: Ո՞րն է պատճառը, որ սովորական քաղաքացին չի կարող հայտարարագիրը լրացնել պաշտոնյաների պես՝ էլեկտրոնային հասցեին ուղարկվող հաստատման գաղտնաբառով, այլ պետք է կա՛մ էլեկտրոնային ստորագրություն ունենա, կա՛մ ՀՎՀՀ»