Մելիքբեկյանը ստեց. հունվարին հավաքականը մարզիչ չունեցավ. «Ժողովուրդ»

article-image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անցած տարեվերջին ՀՖՖ նախագահի պաշտոնում ձախողումների մաստեր կլասի հեղինակ Արմեն Մելիքբեկյանն ու իր թիմը հերթական անգամ հայտնվեցին, մեղմ ասած, անհարմար իրավիճակում. անցած տարվա դեկտեմբերի վերջին նա հայտարարել էր, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչին կներկայացնեն հունվար ամսին: Այս խոստումը եւս չկատարվեց ու մարտի 20-ին նախատեսված անչափ սկզբունքային Հայաստան-Վրաստան խաղից առաջ մենք նույնիսկ գլխավոր մարզիչ չունենք: Իհարկե, Մելիքբեկյանի ու իր թիմի ձախողումների ֆոնին տրամաբանական է, որ դժվար կլինի նորմալ մարզչի համոզել, որ գա եւ գլխավորի հավաքականը, սակայն սա չի արդարացնում այս մարդու հերթական անպատասխանատու հայտարարությունը: Ընդհանրապես, ֆուտբոլային աշխարհի մեր աղբյուրները պնդում են, որ Մելիքբեկյանի կառավարման շրջանը, նրա հեռանալուց հետո, թերեւս կհամարվի հայկական ֆուտբոլի վատագույն շրջանը, երբ մի կողմից սովորական են դարձել տարբեր տարիքային հավաքականների պարտությունները, որոնք որոշ դեպքերում ուղղակի խայտառակություն են հիշեցնում, իսկ մյուս կողմից դուրս են գալիս ոլորտում տարիներ շարունակ ներդրումներ արած գործարարներ, ինչը ֆուտբոլի ապագան ավելի մշուշոտ է դարձնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն