ՔՊ-ում բուռն քննարկումների առիթ է դարձել այն, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ մեկնող պատվիրակության մեջ ընդգրկել ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանին: Բանն այն է, որ Փաշինյանը ոչ վաղ անցյալում աչքով աչք չուներ Արսեն Թորոսյանի հանդեպ եւ անգամ ասել էր, թե նա երբեք պաշտոն չի ստանալու: Անգամ խոսում էին տհաճ կոնֆլիկտի` Թորոսյանի վրա գրիչ շպրտելու մասին: ՔՊ առաջնորդին հաճոյանալու համար ուսապարկերի խմբակցությունն էլ երկար ժամանակ Թորոսյանին վերապահումով էր վերաբերվում, կեսբերան էին նրան բարեւում: Նրա հետ միայն մի քանի սորոսական կանայք էին շփվում: Այդ վերաբերմունքը, իհարկե, նաեւ քովիդի գործով էր պայմանավորված։