Ըստ Նիկոլի տեսության, հայ ազգի ծագումնաբանությունը սկսվում է 2018-ից հետո. Հովասափյան

article-image

«Երեկ անգաղափար ու ապապետական մի արարած խոսում էր Հայաստանում տեղի ունեցող «գաղափարաբանական փոփոխությունների» մասին և լուրջ դեմքով համոզմունք հայտնում, թե Հայաստանի և հայ ժողովրդի «պատմության վերաբերյալ եղել են այլ ընկալումներ ու մոտեցումներ՝ թե՛ ՀՀ-ում, թե՛ Սփյուռքում»։ Ոչ ոք երբևէ չի ասել, որ ՀՀ-ն բարձրագույն արժեք ու նպատակ չէ։ Դա Նիկոլն է փորձում փաթեթավորել այնպես, որ տպավորություն ստեղծվի, թե հայ ազգը միայն 2018-ից հետո է հասկացել, որ ունի պետություն ու պետականություն։ Ավելին՝ ըստ Նիկոլի տեսության, հայ ազգի ծագումնաբանությունը սկսվում է 2018-ից հետո։ Ապա հավելում է, որ «մենք այս մոտեցմանը եկել ենք 44-օրյա պատերազմի պարտությունից հետո»։ Ասեմ, ժողովուրդ ջան, հենց այս օրակարգն էլ նա առաջիկայում դարձնելու է իր քարոզարշավի հիմնական մեխը ու բոլորիդ ուղեղը լցնելու է այդ աղբով։ Ի դեպ, հենց Նիկոլն ինքն է հաստատում նշածս պարտադրված օրակարգը, երբ ասում է, թե «պարտության միջով անցնելով ձեռք ենք բերել անկախություն»։ Ցինիկաբար ընդգծում է, թե այդ զոհողությունները ՀՀ անկախության համար են եղել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն