ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Պետք է վախենալ ոչ այնքան պատերազմից, որքան՝ «խաղաղ» ադրբեջանացումից։ Դժբախտաբար, պատերազմներն այսօրվա աշխարհում հաճախ տեղի ունեցող անխուսափելի պրոցեսներ են։ Նույնիսկ ամենահզորներն ապահովագրված չեն պատերազմներից։ Հետեւաբար, պետք է ոչ թե սարսափել հնարավոր պատերազմից ու ամեն ինչ զիջել պանթուրքիստներին, այլ՝ պետության պաշտպանունակությամբ զբածվել՝ ոտքի տակ չընկնելու համար։