(VIDEO) Սկանդալային ձայնագրություն «Իմնեմնիմի»-ի գործով. «Հակակրանք ունեմ, ուզում եմ դատեմ». դատախազ Հայկ Հարությունյան

article-image

AntiFake.am-ի տրամադրության տակ սկանդալային և բացառիկ ձայնագրություն է հայտնվել «Իմնեմնիմի»-ի գործով հանրային մեղադրող Հայկ Հարությունյանի մասնակցությամբ, որը 2024 թվականի ապրիլի 26-ին Ֆրանսիական համալսարանում դասախոսության ժամանակ ուսանողների խնդրանքով կարծիք է արտահայտում «Իմնեմնիմի»-ի գործով անցնող Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի քրեական գործի մասին: Հայկ Հարությունյանը մասնավորապես ասում է. «Անկեղծ ասած ես էդ անձի հետ կապված (խմբ.- Նարեկ Սամսոնյան), ես չեմ թաքցնի, հակակրանք կա, էդ անձի էությունը նայելուց ուզում եմ դատեմ: Չասեք` շահագրգռվածության, անաչառության հարց կլինի, իրականում էդ անձի, «վոբշմ» ինքը իմ վրա վատ ազդեցություն ունի: Ինքը դատվածություն չունի, որովհետև ինքը դատապարտվում է առանց պատժի նշանակման: Ինքը պատիժ չի կրում: Ինքը քրեական օրենսգրքով նախատեսված պատժի համակարգով սահմանված կարգով որևէ պատիժ իրա նկատմամբ չի նշանակվել, որովհետև վարույթի ժամկետներն անցել են»: AntiFake.am-ի տրամադրության տակ սկանդալային և բացառիկ ձայնագրություն է հայտնվել «Իմնեմնիմի»-ի գործով հանրային մեղադրող Հայկ Հարությունյանի մասնակցությամբ, որը 2024 թվականի ապրիլի 26-ին Ֆրանսիական համալսարանում դասախոսության ժամանակ ուսանողների խնդրանքով կարծիք է արտահայտում «Իմնեմնիմի»-ի գործով անցնող Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի քրեական գործի մասին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն