Ձախողված կառավարության ղեկավարն ասելիք և անելիք չունի: Սա շատ բնական է: Վկան՝ այսօրվա մամուլի ասուլիսն է, որտեղ դատարկաբանությունից բացի ոչինչ չկար: Այս կառավարիչների վրա մեր պետությունն անիմաստ փող է վատնում: Վճարում է անիմաստ աշխատավարձեր, պարգևավճարներ, սպասարկման և գործուղումների ծախսեր և այլ: Դա դեռ մի կողմ. նրանք ո՛չ մեր ժողովրդին, ո՛չ էլ արտաքին աշխարհին ասելիք չունե՛ն: Որոշ քաղաքացիների գուցե թվում էր, թե աննախադեպ աղետներից, վնասներից, կորուստներից ու պետական կարողությունները միտումնավոր և/կամ անփութորեն վատնելուց հետո, այս կառավարությունը որոշ հարցեր կլուծի: Բայց ո՛չ: Ժամանակն աշխատում է ի վնաս մեր ժողովրդի, ի վնաս մեր երեխաների, ի վնաս մեզ բոլորիս: