«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լարված մթնոլորտում են անցել ԱԺ դռնփակ լսումները. ծնողները բղավել են, օթյակ են բարձրացել բուժկետի աշխատակիցները: Երեկ ՀՀ Ազգային ժողովում ոխերիմ կուսակցականները` Ալեն Սիմոնյանն ու Անդրանիկ Քոչարյանը, հրավիրել էին անհետ կորած զինվորների ծնողներին եւ իրավահաջորդներին` հանդիպելու ուժային կառույցների ղեկավարների հետ, որոնք պետք է պատասխանեին նրանց հետաքրքրող հարցերին: Այդ պահանջով ամանորից առաջ ծնողները փակել էին Երեւանի Բաղրամյան պողոտան: