Փաշինյանի ներկայիս թրքամետ էքստազն իրականում Արցախյան վերջին պատերազմում կրած պարտության, ռուս-ուկրաինական պատերազմի, Արցախի հայաթափման, գլոբալ գեոպոլիտիկ տեղաշարժերի կամ գլոբալ տաքացման հետևանք չէ։ Սա փաշինյանական տրոյական ձիու արգանդում ի սկզբանե բեղմնավորված մուտանտ է, որն իր վարչապետության առաջին իսկ օրվանից սկսեց քայլ առ քայլ ծնվել։ Հիմա ապացուցեմ փաստերով, որոնց բազմիցս ժամանակին անդրադարձել եմ։ 2018 թվականի իշխանազավթումից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ գործնականորեն վերացավ հակաթուրքական դիսկուրսը։ Ամենասկզբից անհայրենիք հրոսակախումբը դիվանագիտական խողովակները սկսեց լցնել սեփական «թավշյա» գարշահոտ աղբով, միտումնավոր զրոյացնելով ազգային օրակարգը, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրի միջոցով Թուրքիայի վրա շարունակական ճնշումների գործադրումը։ Ահա ընդամենը մի քանի փաստ.