44-օրյա պատերազմի ու դրա հանգամանքների ուսումնասիրման վերաբերյալ իշխանության պատկերացումների մասին կարծիք կազմելու համար միայն հերիք է միայն նայել ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի ակնարկներն ու դիտարկումները, գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Վերջինս եթերում ասում է, թե «բանակի երկու վերջին շրջանի փորձարկում եղել են 16 թվականի քառօրյա պատերազմը և 2020թ-ի 44-օրյա պատերազմը։ Ոնց նայում ենք բանակային այս իրողությունները, առնչվում են նախկին իշխանությունների հետ։ Մենք էլ ունեցել ենք հսկայական սխալներ այդ օրերի համար, բայց հաշվի առեք, որ 18 թվականին իշխանափոխության արդյունքում իշխանության են եկել գուցե անփորձ մարդիկ, որոնք դեռ պետք է պատկերացումներ կազմեն»։