«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հակակոռուպցիոն կոմիտեում ՊՆ-ին առնչվող մի շարք քրեական գործեր են քննվում։ Դրանցից մեկը վերաբերում է 10 ձնագնացների ձեռքբերմանը։ Բանն այն է, որ ՊՆ-ն եվրոպական արտադրության ձնագնացներ է գնել՝ շուկայական արժեքից մի քանի անգամ թանկ գնով։ Նույն ձնագնացներից, բայց անհամեմատ ավելի ցածր գնով եւ փոքր քանակությամբ՝ ընդամենը 2 հատ, ձեռք է բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։