Երեկ՝ սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի գլխավոր միջոցառումներն անցկացվում էին Գյումրիում: Բազմաթիվ միջոցառումների շարքում առանձնանում էր «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը, որի «հերոսներն» այն անձինք էին, ովքեր, ըստ հայտարարված նպատակի, իրենց ուժերով ստեղծել են սեփական բիզնես և իրենց ապագան կապել Հայաստանի հետ։