Հատուկ խոնարհում և գնահատանք Արցախի ՊԲ-ին, որը, թեև դավաճանվեց թիկունքից, սակայն բացառիկ անձնազոհությամբ կարելին արեց` դիմագրավելու 2023 թ. սեպտեմբերյան ցեղասպանական ագրեսիան. ՀՅԴ

article-image

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինն ուղերձ է հղել Հայոց բանակի օրվա առթիվ: «Հայոց պետականության անվտանգության գլխավոր երաշխավոր՝ ՀՀ Զինված ուժերը նշում են կազմավորման 33-ամյակը։ ՀՀ ԶՈՒ ակունքներում Արցախյան ազատամարտը փառքով նշանավորած կամավորական ջոկատների ներդրումն է, նաև՝ ողջ հայության Հայոց բանակ ունենալու նվիրական երազանքը։ Այն ամրակուռ և մարտունակ կառույց դարձավ՝ անցնելով 1992-94թթ․ Արցախի ազատագրական պայքարի հերոսական ուղին, հաղթահարելով բազում փորձություններ ու մարտահրավերներ՝ հակառակորդին պարտադրելով խաղաղություն ու տևական զինադադար։ Նորանկախ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումներից մեկը՝ Հայոց բանակը, զինված ուժերի, զինվորականի անկոտրում կամքի և անմնացորդ նվիրումի շնորհիվ երկար տարիներ կարողացավ ապահովվել Հայաստանի և Արցախի հանրապետությունների անվտանգությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն