«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի շնորհավորական ուղերձը բանակի օրվա առթիվ. «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հայոց Բանակի օրվա կապակցությամբ։ Որքան էլ Հայոց Բանակն այսօր գտնվի արտաքին և ներքին թշնամիների հարվածի թիրախում, անժխտելի է, որ Հայաստանի զինված ուժերը ոչ միայն կերտել են հաղթանակի փառավոր էջեր, երկարատև տարիներ հանդիսացել մեր տարածքային ամբողջականության ու անվտանգության երաշխավորը, այլև շարունակում են մնալ մեր պետականության փառքի և կարողությունների վերականգնման ամենագլխավոր հենասյունը։