«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը վերջին հավաքների ժամանակ այնպես է տոկի տվել ՔՊ-ականներին, որ հանգստյան օրերին առաջին «վինետկայի» լուսանկարը տարածվեց՝ Սյունիքից, որտեղ կողք կողքի կանգնած էին իրար մերժող, իրար հետ դաժան մրցակցության մեջ գտնվող կուսակիցները՝ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ։ Փաշինյանը հրահանգել է՝ համերաշխ, թիմային աշխատանք տանել, իրար տակ չփորել, իրար դեմ նյութեր չպատվիրել։ Մարզային խորհրդի հերթական նիստի օրն այդ համատեղ լուսանկարը համացանցում տեղադրելով, սյունեցիները փորձեցին հավատացնել «շեֆին», որ իր խոսքը գետնով չեն տվել: Սակայն ներկաներից մեկը լուսանկարը ցուցադրելով` նկատեց, որ բոլորը բոլորին ատում են եւ առերեւույթ իրար կողքի կանգնելը դեռ ոչինչ չի նշանակում։