«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Թեպետ իշխանական քարոզչամեքենան թմբկահարում է Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ կատարելիք այցը, որը նախատեսվում է փետրվարի սկզբին՝ դա ներկայացնելով ՀՀ իշխանությունների նկատմամբ ԱՄՆ նորընտիր վարչակարգի աջակցություն, սակայն իրականում Փաշինյանը ԱՄՆ է մեկնում մասնակցելու Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին եւ «Ազգային աղոթքի նախաճաշին»: