Ասում են, թե Շվեցարիայում այսօրվա ելույթից հետո, Հուդա Իսկարիովտացին դիմել է Տիրոջը՝ ներման խնդրանքով։ Էն, որ ուշ թե շուտ սա մի օր կորչելու է, կասկածից վեր է։ Չքվելու է՝ սարսափից կաղկանձելով, կրկնելով իր գաղափարական հոր՝ Հուդայի ճակատագիրը։ Ամեն հուդայի իր պարանն է բաժին հասնում։ Ողբերգությունն այն է, որ դա մեր ազգին չի փրկելու։ Երբ նայում ես շվեցարահայ այդ ոչնչությունների կլանին, որ իրենց մայր բորենու շուրջ նստած հարցեր են տալիս ու լսում դրա՝ հոխորտացող անբարոյականության մարմնավորում պատասխանները, հասկանում ես, որ ժամանակը եկել է, և այս անգամ Արդարությունն ու Ճակատագիրը թքելու են հայի բաց ճակատին, ու հայը պատասխանի իրավունք չի ունենալու։