Ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող հայտարարությունն ինքնին ուրացման հակաքաղաքակրթական վարք է

article-image

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել․ «Ապազգային, ապապետական և հակագիտական մտավարժանքներից ծնված վարչախմբի պարագլխի վերջին հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան մեր համազգային հավաքական իրավունքների և ինքնութենական հիմքերի կազմաքանդում և նսեմացում, տարատեսակ քողածածկույթներով թուրք-ադրբեջանական պահանջների բավարարում։ Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող հայտարարությունն ինքնին ուրացման հակաքաղաքակրթական վարք է, որը, թուրքական նախապայմանների բավարարման հետ մեկտեղ, անարգում է 4 տասնյակն անցնող երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, որոշ երկրների պարագայում՝ այն քրեականացնելու իրողությունը, նաև՝ Ցեղասպանություն հանցագործության կանխարգելման դեմ համամարդկային ջանքերն ու միջազգային իրավունքի նորմերը։ Այս դատապարտելի հայտարարությունը նսեմացնում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ հայ ժողովրդի տարբեր սերունդների կողմից գեներացված քաղաքական, գիտական, հասարակական ժառանգությունը, մեր հավաքական պայքարն ու զոհաբերումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն