«Փաշինյանը վտանգավորագույն խաղ է սկել, նա կոչնչացնի Հայաստանը»,-այս մասին այսօր Բելառուսում ընթացող նախագահական ընտրությունների առիթով կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով ՀՀ գործող իշխանությունների արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև Փաշինյան-Լուկաշենկո տարաձայնություններին, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Լուկաշենկոն հայտարարել է, որ ՀՀ իշխանություններն իրենից վիրավորված են, քանի որ ինքն Ադրբեջանին է աջակցել։ «Աստված ձեզ հետ, ես միշտ սատարել եմ ողջախոհությունը, ես կողմ եմ եղել, որ պատերազմ չլինի, մենք իրար հետ չկռվենք և այն ժամանակ Իլհամ Ալիևը պրագմատիկ դիրքորոշում էր ստանձնել»,- ասել է նա։ Լուկաշենկոն հայտարարել է, թե ժամանակին ինքը միջնորդական գործառույթ է իրականացրել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի միջև՝ փորձելով նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը.