ԵՄ-ն նման է ռոք աստղի, ում էգոն շոյվում է հերթական երիտասարդ և միամիտ ֆանատկեքի բանակից. Աշոտյան

article-image

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին: Հարց՝ Աշոտյանին. «Պարոն Աշոտյան, Փաշինյանը Դավոսում էր խոսում Հայաստանի եվրոինտեգրման մասին, ԱԺ-ում սկսել են նույն հարցի քննարկումները, դրսից վերջերս եկած եվրոպացիներն էլ էին նույն հարցը բարձրացնում։ Ինչպե՞ս եք գնահատում այս հարցի ակտիվացումը»: Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է. «Եթե կարճ, ապա ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության թեման քարոզչական փուչիկ է և գեոպոլիտիկ ավանտյուրա։ Կրկնեմ, Հայաստանը Սերժ Սարգսյանի օրոք ԵՄ անդամության համար պարտադիր Կոպենհագենյան չափորոշիչներով շատ ավելի մոտ էր եվրոստանդարտներին, քան այսօր։ Եվ սա փաստական, ոչ թե քաղաքական պնդում է։ Դեռ 10 տարի առաջ բարձրաձայնել եմ, որ եթե իրոք հավանում ենք եվրոպական ինստիտուտները, ապա հնարավոր է կառուցել եվրոպական ստանդարտներով պետություն՝ եվրասիական տարածքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն