Մոսկվայի հետ հարաբերությունները խզելու և Արևմուտքի հետ դաշինքի հույս ունենալու ճանապարհին, Նիկոլը՝ Հայաստանի համար հերթական պարտությունն է կռում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: «Հունվարի 9-ին Նիկոլի կառավարությունը պաշտոնապես սկսեց ԵՄ անդամակցության գործընթացը՝ հաստատելով համապատասխան օրինագիծ, իսկ այսօր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց այդ օրենքի նախագծին: Մոսկվայի հետ հարաբերությունները խզելու և Արևմուտքի հետ դաշինքի հույս ունենալու ճանապարհին, Նիկոլը՝ Հայաստանի համար հերթական պարտությունն է կռում։ Իր տխրահռչակ իշխանությունը պահելու փորձերում նա հերթով զոհաբերեց և շարունակում է զոհաբերել Հայաստանի բոլոր խաղաքարտերը և արդյունքում երկիրը թողնելու է առանց որևէ բանի։