«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցը դեռ անորոշ է, բայց այսօր արտախորհրդարանական ուժերի՝ «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը կքննարկվի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քննարկմանը մասնակցելու են ԱԺ պատգամավորներ, նախաձեռնող խմբի ներկայացուցիչները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ նախաձեռնության հետագա ընթացքի համար՝ դրական եզրակացություն տալով դրան: Դեռ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը կտրուկ դեմ էր հանրաքվեին, այնինչ հիմա, փաստորեն, լրիվ այլ տրամադրություններ են: