ԱՄՆ նոր նախագահի վերադարձը Սպիտակ տուն որոշակիորեն ասոցացվում է սպասումների և անորոշությունների հետ՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Թեև վերջինս նախընտրական արշավի և ընտրվելուց հետո` մինչև պաշտոնը ստանձնելու ժամանակահատվածը, հրապարակել է ներքին և արտաքին քաղաքական հարցերով իր դիրքորոշումներն ու անելիքները, սակայն պարզ է, որ ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանալու կամ մատնանշված սցենարներով ու ելքերով: Առանցքային խնդիրն աշխարհում աստիճանաբար հետին պլան մղվող խաղի այն կանոններն էին, որոնք ամրագրվել էին երկրորդ աշխարհամարտից հետո և ուժի կիրառման սկզբունքի առաջին պլան գալն է: Այս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է` վերլուծելու, թե իրենց հնարավոր ագրեսիան Հայաստանի նկատմամբ, մասնավորապես, այսպես կոչված, միջանցքի կամ դրա անվան տակ, Նախիջևանի հետ ուղիղ կապի նպատակով, ի՞նչ հակազդեցություն կամ հետևանքների կհանգեցնի: