Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչքան չեմ ցանկանում մտնել վերջի շրջանումակտիվացած պոլեմիկայի մեջ, չի ստացվում, քանի որ ոմանք մեկը մյուսի հետևից շարունակում են շինծու ու արհեստականորեն ընդդիմադիր սեգմենտում բևեռացումներ խորացնել ու անհարկի շահարկումներ անել՝ անձնավորված թիրախավորելով մարդկանց։ Էս գործում առանցքային դերակատարը «Politik am»կայքն է, որի խմբագիրը փորձում է 2018-ից հետո տեղի ուենցածի մեջ բոլոր թելերն ուղղել Հանրապետականի ու Սերժ Սարգսյանի ուղղությամբ ու դա անում է մոտավորապես հետևյալ տրամաբանությամբ՝ «Նիկոլին բուծել է Սերժ Սարգսյանը»։ Այնուհետև սկսվում է մի երկարաշունչ շղթայական խորհրդավոր պատմությունների շարք թվարկել, թե ինչու է այսինչ բանին հաջորդել սա, մյուսին նախորդել մեկ այլ բան․ շարքային քաղաքացին ուղղակի լուռ լսում է՝ խորամուխ չլինելով ասվածի իսկության մեջ։ Ըստ էության՝ ներկայացվող «փաստարկները» կիսաճշմարտություններ ու լղոզված լինելուց բացի այլ կերպ չեմ կարող բնորոշել, քանի որ մատուցվում են զուտ պրիմիտիվ «պնդումներ», որոնք հնչում են բացառապես նիկոլական տրամաբանությամբ։ Նմանօրինակ հրապարակումներն ու քննադատությունը միանշանակ է, որ ծառայում են Նիկոլին ու սպասարկում նրա օրակարգը, քանի որ նույն ոգևորվածությամբ նիկոլենք են թիրախավորում ՀՀԿ-ին ու Սարգսյանին։ Ասել է թե, նույն կերպ ես կարող եմ ենթադրել, որ կայքի կողմից այս թեզերը հանրայնացվում են իշխանությանը սպասարկելու համար և այս քննադատությունն իրականացնելիս ջուր է լցվում հենց Նիկոլի ջրաղացին։