Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բաժին են ներկայացրել 17, 21 և 22 տարեկան 3 երիտասարդի

article-image

Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Երանոս բնակավայրի անտառամերձ հատվածում հայտնաբերել և, մեքենայով հանդերձ, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բաժին են ներկայացրել Ծովասար գյուղի բնակիչներ 17, 21 և 22 տարեկան երեք երիտասարդի։ 21-ամյա վարորդը հայտնել է, որ «Տելեգրամ» հավելվածով թմրանյութ է գնել, որն ընկերների հետ վերցրել է նշված վայրից, սակայն ճանապարհին նկատելով ոստիկաններին՝ նետել է։ Երիտասարդը թմրանյութը նետած տեղում գտել և իրավապահներին է ներկայացրել կանեփանման զանգվածը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն