«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հերթական աբսուրդ գնումը՝ ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից. քյաբաբ ու իքիբիր: Առաջին հայացքից ոչ այդքան մեծ գումարի չափով գնումը հետաքրքրաշարժ է այնքանով, որ կառույցը, որը մեծ հաշվով կապ չունի սննդի հետ, ըստ փաստաթղթերի՝ գնել է քյաբաբ եւ արաբաթուրքական ձեւակերպմամբ՝ իքիբիր։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Ներքին գործերի նախարարությունը 554 հազար դրամի սնունդ է գնել: