Այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։ «2021 թ. սեպտեմբերին, կապիտուլյանտների կողմից թուրքերին նվիրված Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցի ահաբեկիչը հայ երեխաների ավտոբուսը զենքով կանգնացրել էր ու սպառնալով վերջիններիս՝ ավտոբուսի վրայից քերել էր Արցախի դրոշն ու զինանշանը։ Այսօր՝ 2025 հունվարին ՀՀ դե ֆակտո իշխանությունների կողմից Հայաստանի խորհրդարանում պոկվեց Արցախի ու Հայաստանի հանրապետությունների միասնական քարտեզը։ Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել։ Ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն (ցենզուրա)։