SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի մտել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան և աշխատակիցների նկատմամբ հոգեկան ներգործություն է կատարել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թանգարան են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։