Այսօրվա Թրամփի երդմնակալության ելույթը նախանշելու է իր ներքին և արտաքին քաղաքական անելիքներն ու մոտեցումները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այսօր ԱՄՆ-ում պատմական օր է. Թրամփը պաշտոնապես ստանձնում է պաշտոնը՝ նշանավորելով իր քաղաքական “Comeback”-ը Երդմնակալության արարողությունը ԱՄՆ պատմության կարևորագույն ավանդույթներից մեկն է: Առաջին երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Նյու Յորքում՝ 1789թ.: Ընդ որում, սահմանադրությամբ նախատեսված տեքստն ամբողջությամբ կարդալուց հետո Ջորջ Վաշինգտոնն ավելացրեց “So Help Me God”խոսքերը և այն դարձավ ավանդույթ հաջորդ բոլոր նախագահների երդմնակալության արարողությունների համար: Ի դեպ, Թրամփը դառնում է ԱՄՆ պատմության երկրորդ նախագահը, որ ընտրվում է երկրորդ՝ ոչ անընդմեջ ժամկետով (առաջինը Գ. Քլիվլենդն էր):