Անցնող 5 տարիներին երկու դրվագ է եղել, որոնք ոչ միայն ինձ աննկարագրելի ցավ են պատճառել, այլև խախտել են մարդկայնության ու ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը։ Այս մասին գրառում է կատարել թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։ «Առաջինը պատահեց 2022-ի սեպտեմբերին Եռաբլուրում, երբ Հայաստանի դե-ֆակտո կառավարիչ խմբավորման հրամանով զոհված զինվորների ծնողներին ոստիկանական ուժերը քարշ էին տալիս գետնով մեկ՝ հանուն կապիտուլյանտի։ Երկրորդը՝ Բաքվում գտնվող հայ մարտիկների՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը մենակ թողնելն է ու անտարբեր լինելը։ Այս երկու դրվագները նույնիսկ ավելի ծանր են, քան սուրբ Ղազանչեցոցն ու Դադիվանքը, կամ իմ հարազատ տունը գրավված տեսնելը։