1. Այդ փաստաթուղթը, որպես ձեւաչափ, հայ-ամերիկյան 30 տարվա հարաբերությունների շարունակությունն է, նախկինում եղած ձեռքբերումների ամրագրմամբ 2. Փաստաթուղթը իր կոնտենտով չի ենթադրում անվտանգության որեւէ ուղիղ երաշխիքներ եւ մեխանիզմներ Հայաստանի համար։ 3. Ստեղծված տարածաշրջանային իրավիճակում եւ փաշինյանական քաղաքականության արդյունքում, ճիշտ հակառակը, այդ փաստաթուղթը կտրուկ ավելացնելու է անվտանգային ռիսկերը՝ Ռուսաստանի եւ Իրանի աճող առարկայական մտահոգությունների ֆոնին։