Բաքվի բանտերում գտնվող ալիևյան ռեժիմի պատանդ մեր հայրենակիցներն անմեղ են և արդար. ՀՀԿ ԳՄ

article-image

«Այսօր՝ հունվարի 17-ին, մեկնարկել է կեղծ մեղադրանքներով ավելի քան մեկ տարի Բաքվի բանտերում ապօրինի պահվող հայ գերիների նկատմամբ դատավարությունը: Ինքնորոշման անօտարելի իրավունքի վրա ստեղծված Արցախի Հանրապետության նկատմամբ իրականացված ռազմական ագրեսիայի արդյունքում Ադրբեջանի վարչախումբը, Արցախի ժողովրդին իր բնօրրանից բռնի տեղահանելուց հետո, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի տարրական նորմերը, այդպիսովփորձում է իրավական շղարշ հաղորդել իր հանցավոր գործողություններին: Յուրաքանչյուր ողջամիտ մարդու համար ակնհայտ է, որ Բաքվում մեկնարկած դատավարությունը ծաղր է արդարության, արդարադատության և միջազգային իրավունքի նկատմամբ։ Հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ կիրառվում են այնպիսի մեթոդներ, որոնք ոտնահարում են մարդու իրավունքների պաշտպանության միջազգային սկզբունքները: Նրանց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումներն ընթանում են քրեադատավարական ընթացակարգերի աղաղակող խախտումներով, ներառյալ պաշտպանության իրավունքի և գործի նյութերին հասանելի լեզվով ծանոթանալու հնարավորության բացակայությունը: Ակնհայտ է, որ Բաքվի վարչախումբն ամեն ինչ անում է շինծու դատավարությամբ իր ապօրինությունները կոծկելու համար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն